Արցախը մեզ համար սրբագործված հայրենիքի մի կտոր է․  «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյան
Քաղաքական
19:54 22/04/2025
Հայաստան

Արցախը մեզ համար սրբագործված հայրենիքի մի կտոր է․ «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն Ազատության հրապարակում հանդիպել են վրանում նստացույց անող արցախցիներին։ 

 «3 տարի առաջ հենց այս նույն օրերին, երբ հնչեցվեց, որ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցնել և այլն, մենք էլ ելանք փողոց, պայքարեցինք 100 000-ավոր մեր հայրենակիցների հետ։ Մենք այն մարդկանց թվին ենք պատկանում՝ ում համար Արցախի էջը փակված չի,   մեր հայրենակիցների իրավունքների համար պայքարը սրբազան խաչ է»,- այս մասին Ազատության հրապարակում արցախցիների հետ վրանում հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը։

Նա նշեց, որ այսօր նախատեսում են քննարկել, թե ինչպես կարող են  օգնել։

 Գալստյանը նաև նշեց, որ «Հայրենիք» կուսակցությունը 2020թ․-ին փաստացի իր գործունեությունը ծավալել է 2 հիմնական արժեքների շուրջ՝ անվտանգության և Արցախյան հարցի։

«Այս երկու կարևոր հիմնախնդիրներն այսօր էլ կան։ Արցախն այս պահին հայաթափված է, բայց ես վստահ եմ՝ պայքարը 100 000-ավոր մեր հայերի համար, Արցախի վերադարձի իրավունքը, արցախահայերի վերադարձի իրավունքը, նորից ինքնորոշման պայքարը, նորից ղարաբաղյան շարժումը վերաբորբոքելը, մենք էդպես ենք մտածում։  Արցախը մեզ համար կարևոր ինքնության հենասյուն է, որի վրա ձևավորվել է և՛ 3-րդ հանրապետությունը, և՛ մի ողջ սերունդ։ Մեր հայրերը, մեր տարեկիցները ազատագրել են առաջին պատերազմում, արյուն  են թափել, ես համարում եմ, որ դա հանուն ոչնչի չի եղել, դա հանուն մեր ինքնության է եղել, հանուն նրա , որ հայն արժանապատիվ ապրի իր հայրենիքում։ Արցախը մեզ համար սրբագործված հայրենիքի մի կտոր է, մենք էդպես ենք մտածում, և մեր ուժերի ներածին չափով այս 5 տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք՝ և՛ քաղաքական դաշտում ենք եղել, և՛ բոլոր բնագավառներում ենք եղել։ Անձամբ ես՝ գիտությունների դոկտոր պրոֆեսոր եմ, բայց զենքը ձեռքիս իմ պարտք եմ կատարել հայրենիքի առջև։  Արցախյան սուրբ հողի համար իմ 100-ավոր ընկերների զինակիցների հետ նաև էդ գոյապայքարին ենք մասնակցել։ Պահանջագրի բոլոր կետերը մեզ համար խորքային ընդունելի են և, իհարկե, սկսած քաղաքական իրավունքներից, վերջացրած սոցիալական հիմնահարցեր։  Սխալվում են այն մարդիկ, ովքեր ձեր պայքարը փորձում են միայն ստամոքսի կամ փողի պայքարի վերածել, չկա այդպիսի բան։ Շատ ծանր օրեր ենք ապրում ձեզ»,- հանդիպմանը նշեց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախը մեզ համար սրբագործված հայրենիքի մի կտոր է․ «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյան